Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման պետական պահպանության և անձնագրային ու վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումների ու ոստիկանության տարածքային բաժինների աշխատանքի համակարգման խնդիրներն էին:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը անդրադառնալով հիշյալ ոլորտների ծառայողների գործառնական պարտականություններին և դրանց լիարժեք ու պրոֆեսիոնալ իրականացման անհրաժեշտությանը, միևնույն ժամանակ ընդգծեց հանցագործությունների, այդ թվում՝ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման առաջնահերթությունը:
Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը մանրամասն անդրադարձան պետական պահպանության և անձնագրային ու վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, քննարկվեցին նրանց գործունեության օրենսդրական դաշտի հարցերը, ոստիկանության տարածքային բաժինների հետ փոխգործակցության առանձնահատկությունները, շեշտվեց աշխատանքում յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության բարձրացման և աշխատանքային ու կատարողական կարգապահության բարելավման անհրաժեշտությունը:
Գործնական պարապմունքի ընթացքում, որին բացի հիշյալ ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցում էին նաև ոստիկանության տարածքային բաժինների պետեր, կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տրվեցին ոլորտում աշխատանքի կազմակերպման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն