Եվրոպայի գործող չեմպիոն, 98 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը armsport.am-ի հետ զրույցում անհեթեթություն որակեց վերջին շրջանում տարածված խոսակցությունները, որ նա այլեւս չի ցանկանում ներկայացնել Հայաստանը:
«Ես միշտ հպարտությամբ եմ ներկայացրել Հայաստանը եւ կշարունակեմ անել դա, քանի որ սա իմ հայրենիքն է: Վերջին շրջանում մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե մտադիր եմ այլեւս հանդես չգալ Հայաստանի դրոշի ներքո, անհեթեթություն է:
Մանրամասները կարող եք կարդալ` armsport.am-ի կայքում