Փարաջանովի ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցեւը նաեւ նրա լավագույն բարեկամն էր: Aravot.am-ի խնդրանքով, Փարաջանովի տանը հյուրընկալվելու մասին Կունցեւի այրին՝ Մանանա Կունցեւա- Գաբաշվիլին (լուսանկարում) մի դրվագ պատմեց: Տոնինո Գուերայի գալու առիթով Փարաջանովը իրենց էլ է հրավիրում ու պատվիրում, որ Մանանա Գաբաշվիլին սպիտակ հագնի, Կունցեւը՝ կապույտ: «Հետո հասկացա, որ կապույտ եւ սպիտակ գույներով, մենք պետք է Փարաջանովի ինտերիերի մաս կազմեինք… Սերգեյը երկրորդ հարկում էր ապրում… Ներս մտանք՝ սենյակում կապույտ սեղան էր դրված, սեղանին՝ կոտրատված հայելի: Զարմացած հարցրի՝ ինչո՞ւ է կոտրված: Փարաջանովը ներսից ձայն տվեց՝ դա իմ փշրված ճակատագիրն է»,-պատմեց տիկին Կունցեւա-Գաբաշվիլին:
Մանրամասները վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ