Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակություն առանց բռնության». Ընտանեկան բռնության մի քանի իրավիճակներ (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 17:49

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն պատրաստել է տեսահոլովակ, որը վեր է հանում ընտանեկան բռնության մի քանի իրավիճակներ և ներկայացնում երևույթի բացասական ազդեցությունը երեխաների վրա: Թվում է, թե «կանանց իրավունքների պաշտպանություն»-ը նոր և զարգացող տերմին է, մինչդեռ Հայաստանում դեռ հին ժամանակներից մի շարք հայտնի գրողներ և գործիչներ անդրադարձել են ընտանեկան բռնությանը՝ որպես խիստ դատապարտելի արարք և խրախուսել են կանանց իրավահավասարությունը, նրանց ներգրավվածությունն ու ակտիվությունը մի շարք ոլորտներում:

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ն կոչ է անում վերադառնալ մեր արմատներին, ամուր պահել մեր ընտանիքները և զերծ բռնությունից: Ամուր ընտանիքն արժեք է, իսկ այն ձեռք բերել հնարավոր է, երբ ընտանիքի բոլոր անդամների իրավունքները պաշտպանված են:

Կոչ ենք անում տարածել ընտանեկան բռնության մասին տեսահոլովակը քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և ընտանիքիները պահպանելու նպատակով:

Տեսահոլովակը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031