Ամեն տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները մամուլի ներկայացուցիչների համար պրես-կոկտեյլ են կազմակերպում «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում: 11-րդ «Ոսկե ծիրանն» այդ առումով բացառություն չէր:
Այսօր եւս նույն վայրում հավաքվել էին անվանի կինոգործիչներ, որոնցից շատերը «Ոսկե ծիրանի» շնորհիվ ամեն տարի այցելում են Հայաստան, ու փառատոնի պատվավոր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքերով, նաեւ հիացական գրառումներ կատարում ֆեյսբուքում՝ մեր երկրի մասին:
Aravot.am-ի հետ զրույցում ամերիկացի կինոգետ Ջեյմս Ստեֆանսը ասաց, որ ուղղակի հերոսություն է Երեւանում նման կարգի փառատոն կազմակերպելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև