Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառվեց

Հուլիս 16,2014 16:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը միջադեպի պատճառով ընդմիջվեց: Միջադեպը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանը ցուցմունք էր տալիս:

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նրան հարցրեց՝ ինչու՞ նախօրոք բարձրախոսով կոչ չէին անում, որ Շանթն ու իր ընկերները չանցնեն փողոցը, նա ասաց, թե «Շանթ Հարությունյանը թույլ չէր տալիս»: Շանթ Հարությունյանը պատասխանեց, թե «Արա ե՞ս թույլ չեմ տվել»:

Ընդմիջումից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, թե նախազգուշական սանկցիա է կիրառում Շանթ Հարությունյանի նկատմամբ, ինչը նշանակում է, որ Շանթ Հարությունյանը կշարունակի մասնակցել նիստերին:
Այս հայտարարությունից հետո Շանթ Հարությունյանը ներողություն խնդրեց Մնացական Մարտիրոսյանից, իր խոսքերով «ոչ որպես դատավորից, այլ մարդուց ու քաղաքացուց»:
Դատավորը հայտարարեց, որ ուղեկցող խմբից իրեն տեղեկացրել են, թե նկատել են, որ Շահեն Հարությունյանը ցանկացել է հեռախոս փոխանցել ամբաստանյալներից Վարդան Վարդանյանին, ինչը չէր թույլատրվում: Ուստի դատարանը որոշեց, որ հաջորդ դատական նիստին Շահենը նստելու է ոչ թե ամբաստանյալների կողքին, այլ իր մայրիկի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031