Համացանցում որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով ՖԻՖԱ-ին, գրում են, թե սեպտեմբերի 3-ին Երեւանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Իրաքի ընտրանու հետ: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջում նման տեղեկատվություն չկա:
Aravot.am-ը ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանից ճշտեց տեղեկատվության հավաստիությունը: «Ոչ: Նման բան չկա: Դա ապատեղեկատվություն է: Եթե լիներ, առաջինը կհրապարակեր www.ffa.am-ը: Ընդհանրապես, լավ կլիներ, որ լրատվամիջոցները ազգային հավաքականին առնչվող զանազան ինֆորմացիաները հրապարակելուց առաջ աչքի անցկացնեն ՀՖՖ պաշտոնական կայքէջը, կամ զանգահարեն ֆեդերացիա», – ասաց Արայիկ Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ՀՖՖ պաշտոնական կայքէջից
Կարդացեք նաև
Հենց ,,մեխն,,էլ նրանում է,որ չի համապատասխանում իրականությանը,թե չե ինչ? հետաքրքրություն կպարունակեր,եթե ճիշտ լիներ…