Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հուլիս 16,2014 16:40

Ս. թ. հուլիսի 10-ին մի շարք ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Համաձայն այդ լրացումների, «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվը սպասարկող բանկը պարտավոր է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը և բաց թողնված օգուտը»:

Մի շարք խնդրահարույց հարցերի հետ կապված բնակչությունը իր դժգոհությունն է ուղղում բանկերին, երբ բանկերը որևիցե կապ չունեն այդ հարցերի լուծման հետ: Մասնավորապես, պարտապանների մի մասը ծանուցված չլինելով իրենց նկատմամբ կիրառված վարչական տուգանքի մասին, հնարավորություն չեն ունենում նախապես՝ մինչև իրենց բանկային հաշիվների վրա արգելանք դնելը, վճարել վարչական ակտով սահմանված տուգանքը, որն էլ իր հերթին արդարացի բողոքի հիմք է հանդիսանում: Բացի այդ, հաշիվներից արգելանքը հանելու հետ կապված գործընթացում ԴԱՀԿ-ի կողմից կատարվող որոշակի գործողությունների ժամկետները ևս հաճախորդների մոտ դժգոհությունների տեղիք են տալիս:

Փաստում ենք, որ վերջերս ԴԱՀԿ-ի կողմից բանկերին ուղարկվող պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու հետ կապված բանկերին ուղղվող էլեկտրոնային հաղորդագրությունների թվաքանակը վերջին ժամանակներում օրական 300-400 հաղորդագրություններից հասել է մինչև օրական 10 հազարի և դեռևս հաղորդագրությունների քանակի աճի միտումները պահպանվում են: Ակնհայտ է, որ այս գործառույթը որևէ կապ չունի բանկերի հիմնական գործունեության հետ, սակայն այն իրականացնելու համար բանկերից պահանջվում է մարդկային, ծրագրային և ֆինանսական մեծ ռեսուրսներ:

Այդ առիթով Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է.
Բանկերը մշտապես եղել են և կան կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և գործառույթների իրականացման համար լավագույն գործընկերներից մեկը, մշտապես իրենց վրա կրել ենք սոցիալական պատասխանատվություն և իրենց նպաստն են ունեցել տարատեսակ սոցիալական ծրագրերի իրականացմանը: Այս դեպքում ևս, բանկերը պատրաստակամ են ԴԱՀԿ-ին օգնելու իր գործառույթը կատարելու համար: Սակայն, կարիք կա օրենքի նախագծում բազմակողմանի անդրադարձ կատարել նաև բանկերի կողմից բարձրացվող խնդիրներին:
Հայաստանի բանկերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031