Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսպիտալի բժիշկների ծեծի գործով տուժողներից 2-ը հարցաքննվեցին

Հուլիս 16,2014 16:28

Զինծառայողներ Ռազմիկ Մանուկյանը, Արշակ Թորոսյանը, Դավիթ Մարկոսյանը մեղադրվում էին այն բանի համար, որ անցյալ տարվա նոյեմբերին գտնվելով Կանազի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, ոգելից խմիչք են օգտագործել, ապա սպառնալիքներ են տեղացել փոխգնդապետ, հոսպիտալի պետ Սահակ Օհանյանի, բժիշկներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Լեւոն Բալայանի, Էմիլ Բաբաջանյանի, Արմեն Հովսեփյանի նկատմամբ:

Ամբաստանյալները քաշքշել էին Ս.Օհանյանի շապիկից, կողապահարանը զենք դարձնելով հարվածներ են կատարել, դուրս գալով հոգեբուժարանից՝ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել տուժողների նկատմամբ:

Դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին 2 տուժող՝ Էմիլ Բաբաջանյանն ու Լեւոն Բալայանը:Քանի որ սպասվում է մյուս տուժողների հարցաքննությունը նույնպես, ձեռնպահ ենք մնում նրանց ցուցմունքները ներկայացնել:
Սպասվում էր, որ տուժող կողմը կպնդի, որ զինծառայողներն են իրենց հարվածներ հասցրել, իսկ պաշտպանական կողմի հարցերից պարզ էր դառնում, որ նախահարձակ եղել են հոսպիտալի բժիշկները եւ խոսք անգամ չի կարող լինել տուժողների անհրաժեշտ պաշտպանության մասին:

Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի հարցից՝ կապված նրա պաշտպանյալ Դավիթ Մարկոսյանի հետ, ակնհայտ դարձավ, որ բժիշկներն, այնուամենայնիվ, ուժ են գործադրել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 18-ին, մեղադրողի արձակուրդ գնալու պատճառով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները`1in.am-ից

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031