«Շանթ և ընկերներ» գործով դատական նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ, երբ գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանը ցուցմունք էր տալիս:
Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նրան հարցրեց՝ ինչո՞ւ նախօրոք բարձրախոսով կոչ չէին հայտարարում, որ Շանթն ու իր ընկերները չանցնեն փողոցը, դուրս չգան երթևեկելի մաս:
Ոստիկանը հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը թույլ չէր տալիս, որ բարձրախոսով խոսի:
Այս արտահայտությունից հետո Շանթ Հարությունյանը վրդովվեց, թե «շառ ես անում»:
Ու դատարանի դահլիճում սկսեց աղմուկ բարձրանալ: Դահլիճից հնչեցին՝ «հերիք չէ գործ տաս», «թուրք» և այլ արտահայտություններ: Դատավորը ընդմիջեց նիստը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ