Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը կընդունի քիմպրոմցիներին

Հուլիս 16,2014 16:01

Քիչ առաջ Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանից տեղեկացավ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` վերջինիս կողմից «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների ընդունելու վերաբերյալ:

Vanadzor

«ՀՀ վարչապետի հետ պայմանավորվեցի, որ երկուշաբթի ընդունի «Քիմպրոմի» մի խումբ աշխատակիցների, որպեսզի վերջիններս իրենց խնդիրները, իրենց հուզող հարցերը անմիջականորեն ներկայացնեն ՀՀ վարչապետին»,-տեղեկացրեց ԱԺ պատգամավորը:
Ընկերության աշխատակիցների խոսքով՝ լուծում չստացած է մնում Վանաձորի քիմիական կոմբինատի (նաև ողջ համալիրի) աշխատողների ինչպես հետագա աշխատանքի, այնպես էլ կուտակված աշխատավարձերի վճարման հարցը: Նրանք հայտնում են, որ աշխատողների գրեթե կեսը, այսինքն` մոտավորապես 250 հոգի, իսկ ՋԷԿ-ում մոտավորապես 80 հոգի 129 հաստիքային աշխատողից, այսինքն, ավելի, քան 300 հոգի, դեռևս հունվարից գտնվում են հարկադիր պարապուրդում` 2/3 աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն արդեն 10 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Չստացած աշխատավարձերն ու գործարանի հետագա ճակատագրի անորոշությունն էլ այս մարդկանց ստիպում են պարբերաբար հանդես գալ բողոքի ցույցերով:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031