Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան):
Լրագրող Գայանե Առուստամյանի նկատմամբ Մնացական Մարտիրոսյանը դատական սանկցիա կիրառեց՝ մինչև ամբողջ դատավարության ավարտը: Սանկցիա կիրառելու պատճառն այն էր, որ Գայանե Առուստամյանը «անդաստիարակ» անվանեց դատարանի դահլիճում ցուցմունք տվող, գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանին:
Նշենք, որ ամբաստանյալները նիստի ընթացքում անընդհատ դժգոհում էին, որ տուժող ոստիկանը դատարանի դահլիճում սուտ ցուցմունքներ է տալիս:
Գայանե Առուստամյանը պահանջեց. «Ինձ գրավոր կուղարկեք, որովհետև բողոքարկելու եմ»:
Այնուհետև դուրս եկավ դահլիճից՝ ոստիկանի հասցեին օգտագործելով «չմո» արտահայտությունը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ