Պլովդիվում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանն այսօր սպիտակներով խաղում է Բուլղարիայի առաջատար Անտոանետա Ստեֆանովայի հետ:
Ինը տուրից հետո Էլինան 6,5 միավորով ամփոփում է առաջատարների տասնյակը (մասնակցում է 116 շախմատիստուհի): Լիլիթ Մկրտչյանն առայժմ 6,0 միավորով 15-րդ տեղում է եւ խաղում է Մոնիկա Սոշկոյի (Լեհաստան) հետ: Մեր մյուս աղջիկներն զբաղեցնում են այսպիսի դիրքեր:
48. Մարիա Կուրսովա` 5,0
83. Լիլիթ Գալոյան` 3,5
101. Շուշաննա Սարգսյան`3,0:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից