Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտագաղթը անտառհատումների վրա դրական է ազդել (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 15:09

Այս տարի անտառհատումների ծավալը նվազել է: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասաց, որ անցյալ տարի «Հայանտառի» անտառներում հայտնաբերվել եւ արձանագրվել է 928 ծառերի ապօրինի հատում, իսկ այս տարի` մոտ 460:

Aravot.am-ի այն հարցին, թե հիմնականում որ տեսակի ծառերն են ապօրինի հատվում, պարոն Պետրոսյանն ասաց, որ հիմնականում լավ վառվող ծառերը, եւ հիմնականում անտառների հարակից տարածքների բնակիչներն են հատումներ անում. «Հիմա բիզնես նպատակով ծառ կտրել չկա, հիմա, պատուհանները, կահույքը փայտից չեն, այլ նյութերով են, համ էլ` ժողովուրդն էլ է պակասել»:

Անդրադառնալով անտառային հրդեհներին, ասուլիսի մեկ այլ մասնակից, արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը վստահեցրեց, որ այս տարի անտառների հրդեհների աճ է նկատվել:

Մեր այն հարցին, թե հիմնականում ո՞րն է հրդեհների պատճառը, եւ մարդկային գործոնն արդյոք մեծ է, պարոն Հայրապետյանն ասաց. «Հրդեհների 90%-ը մարդկանց պատճառով է. գյուղացիները դաշտերն են այրում, ասենք`հավաքում են թափուկները, չորուկները այրում են, քամի է լինում ու տարածում է հրդեհը դեպի անտառներ: Մարդիկ գնում են անտառ, խորոված են անում, կրակը լավ չեն հագցնում, կամ աղբը թողնում են, իսկ աղբի մեջ նյութեր են լինում, որ արեւից արագ բռնկվում են»:

Պարոն Հայրապետյանի խոսքերով` այս տարվա 6 ամիսներին հրդեհների 40% աճ է նկատվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Բանախոսները նշեցին, որ դժվար է բացահայտել, պարզել հրդեհների հեղինակներին: Ռուբեն Պետրոսյանի ներկայացմամբ` «Մի գյուղացի անփութությամբ խոտ էր այրել, տարածվեց կրակը, 15 հեկտար անտառը վառվեց: Հայտնաբերվեց պատճառը, գյուղացին, դեպքն արձանագրվեց, ակտավորվեց, ուղարկվեց իրավապահ մարմիններին: Դատարանը որոշեց, որ այդ մարդու պատճառած վնասը 95 միլիոն դրամ է: Գյուղացի մարդ էր, պարզ է, որ այդքան գումար չունի»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031