Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը՝ տուժողին. «Ինչու՞ եք շառ անում, ես չեմ ասել, թե գնում եմ Բաղրամյան»

Հուլիս 16,2014 14:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում ընթանում է Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան):

Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից և կարող է ինքն իրեն դատարանում պաշտպանել:

Այնուհետև դատարան հրավիրվեց գործով տուժող Գեղամ Խաչատրյանը: Նա հարցաքննության ընթացքում հայտարարեց, թե Շանթ Հարությունյանն իրեն փայտով հարվածել է, այնուհետև նշեց, թե Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն իրեն հարվածել է բարձրախոսով, որից հետո ինքը տեղափոխվել է հիվանդանոց:

Գեղամ Խաչատրյանը հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ գնում է Բաղրամյան փողոց, ինչը ժխտեց Շանթ Հարությունյանն ու վրդովվեց. «Որտեղի՞ց եք իմացել, որ ես ուզում եմ գնալ Բաղրամյան: Շառ եք անում…ես միայն Օսիպյանին կարող էի նման բան ասած լինել, քանի որ ես Օսիպյանի հետ եմ քայլել, իսկ իմ ընկերներն ինձնից հեռու են եղել: Ի՞նչ նպատակով եք հիմա ինձ զրպարտում»: Դատարանի հորդորին, թե մի վիրավորեք անձանց, դատավորը նշեց, թե հակառակ դեպքում, եթե նույն կարգով շարունակի, կհեռանա դատական նիստերի դահլիճից: Շանթ Հարությունյանը արձագանքեց. «Ինձ զրպարտող մարդկանց նկատմամբ ո՞նց կարող եմ հարգանքի դրսևորումներ ունենալ: Ո՞վ կարող է ապացուցել ու հաստատել, որ ես նման բան եմ ասել, թե գնում եմ Բաղրամյան: Ի՞նչ նպատակով եք ինձ զրպարտում, Ադրբեջանի, Թուրքիայի գործակա՞լ եք»:

Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը Գեղամ Խաչատրյանին հարցրեց՝ ինչու՞ առաջինն ինքը հրահրեց կոնֆլիկտը, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց. «Շանթ Հարությունյանը դուրս գալով փողոցի երթևեկելի մաս, խոչընդոտում էր երթևեկությանը: Շանթ Հարությունյանը չլսեց ինձ և նրա համախոհներն էլ սկսեցին հետևել նրան: Նման իրավիճակում միայն բարձր խոսելով ոստիկանները չեն կարող»:

Հետո կրկին հարցրեց՝ դուք մինչև Շանթի՝ երթևեկելի մաս դուրս գալը նախազգուշացրի՞ք, թե չի կարելի դուրս գալ երթևեկելի մաս, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց. «Նախազգուշացման խոսք անգամ լինել չէր կարող, քանի որ Շանթը ի սկզբանե հայտարարել էր, թե երթ է իրականացնում դեպի Բաղրամյան փողոց: Ես նպատակահարմար չեմ գտել, որ նրանց հորդորել, որ դուրս չգան փողոց և պարտավոր էի քայլեր ձեռնարկել; Իսկ քանի որ նախատեսված էր երթ, դրա համար միջամտություն չի եղել»:

Այնուհետև Շանթ Հարությունյանը հայտարարեց, թե «հնարավոր չէ՞ Օսիպյանը սկզբից գա, մինչև Օսիպյանը չգա չի պարզվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031