Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովի դեմ մահափորձ են կատարել, այդ մասին «Ուկրինֆորմ» լրատվականին հայտնել են իրավապահ մարմիններից:
«Դեռևս մանրամասներ չկան: Հայտնի է միայն, որ նախարարին փորձել են սպանել հակաահաբեկչական գործողություններ իրականացվող գոտում (Ուկրաինայի արևելքում)», – հայտնել է աղբյուրը:
Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել էին, որ ավելի թարմ տեղեկություն կտրամադրվի այսօր նախատեսված ճեպազրույցի ժամանակ, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ միջոցառումը հետաձգել են:
Ավակովի առողջության մասին նույնպես ոչ մի բան չեն հայտնել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ