Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը

Հուլիս 16,2014 14:32

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը: Հուլիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց Ռաֆայել Բարխուդարյանի օգտին: 2012թ. մինչ այժմ նա եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը:

Ռաֆայել Բարխուդարյանը ծնվել է 1981թ. մայիսի 15-ին: Կրթությունը ստացել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում եւ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ռաֆայել Բարխուդարյանի գիտական հետաքրքրության ոլորտներն են` թվային մեթոդներ, զուգամիտության արագացում, Պադեի մոտարկումներ, խոչընդոտի տիպի խնդիրներ, Վիսքոսիթի լուծումներ:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ նախագահության մյուս անդամները կարեւորեցին ժամանակակից մաթեմատիկայի ուղղությունների ներդնումը Մաթեմատիկայի ինստիտուտի ապագա գործունեության մեջ:

Իր ելույթում Ռաֆայել Բարխուդարյանը որպես կարեւորագույն խնդիր նշեց կադրերի երիտասարդացումը եւ դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Լուսանկարը՝ https://www.ysu.am/-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031