Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են Լևոն Հայրապետյանին, որը աշխարհում ամենահարուստ հայերից է, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Հատուկ ծառայություններից հայտնել են, որ Լևոն Հայրապետյանին ԴԱԾ-ը ձերբակալել է հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից: Գործարարին տարել են Հետաքննչական հանձնաժողով՝ հարցաքննության: Այնտեղ հայտարարել են նրան ձերբակալելու մասին և հայտնել, որ մոտ օրերս քննիչները մտադիր են նրա կալանավորման համար միջնորդություն ներկայացնել դատարան:
Լևոն Հայրապետյանի դեմ գործողությունները կատարվել են «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում: Խմբի հետ Հայրապետյանի ենթադրվող առնչության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը ցմահ ազատազրկված է սպանություններ կազմակերպելու համար:
1992թ. ստեղծված «կինգիսեպյան» հանցավոր խումբը զբաղվում է պատվերով սպանություններով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ