Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քիմպրոմցիները շարունակում են ցույցերը (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 13:13

Այսօր ՀՀ Լոռու մարզպետարանի դիմաց մարդաշատ էր:

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները հերթական բողոքով են
հանդես եկել:

Նրանք շարունակում են պահանջել չվճարված աշխատավարձերը:

Բացի այդ` նրանք պահանջում են հանդիպել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, այսօր արդեն ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ:

cuyc_Vanadzor_1 cuyc_Vanadzor_3

«Երեւի մի 35 օր առաջ պարոն Արմեն Մովսիսյանը խոստացավ հանդիպել գործարանի աշխատողների հետ` մեր հարցերին համապատասխան լուծում տալու համար: Այդ հանդիպումը առ հիմա չի կայացել: Այդ ընթացքում մի ամսվա աշխատավարձ ենք ստացել: Գործարանի միջոցների վաճառքից գրեթե ամբողջությամբ 2011թվականի աշխատավարձի պարտքը մարվել է, բայց բոլոր դեպքերում հարցը դեռ մնում է հարց, եւս 9 ամսվա աշխատավարձ դեռ ունենք ստանալու: Մեր պահանջների, մեր խնդիրների գերխնդիրն այդ աշխատավարձի պարտքի մարումն է: Մենք արդեն չենք խնդրում, արդեն պահանջում ենք հանդիպել պարոն Մովսիսյանի հետ, որպեսզի մեր այս հարցերին կոնկրետ պատասխան տան` երբ է մեր աշխատավարձերի պարտքերը մարվելու, ստույգ ժամանակացույց, ինչ է սպասվում գործարանին, գործարանի աշխատողներին, եթե գործարանը չի աշխատելու, ինչու մեզ հետ նոր պայմանագիր կապեցին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ամոնիակի սինթեզի արտադրամասում հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:


Քիմպրոմցիների հետ ՀՀ Լոռու մարզպետարանի դիմաց սպասում էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հնարավոր է համարում գործարանի սնանկացումը:

«Հնարավոր համարում եմ, քանի որ գիտեմ, որ շատ մեծ պարտքեր կան` թե էլեկտրաէներգիայի հետ կապված կուտակված, թե գազի, թե աշխատավարձերի, թե նաեւ բանկային պարտավորությունների, նաեւ Վանաձոր քաղաքում գույքահարկի, հողի հարկի հետ կապված»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

Մեկ ժամ սպասելուց հետո գործարանի աշխատողներին հայտնեցին, որ Արմեն Մովսիսյանը ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջոցով փոխանցել է, որ այսօր ժամը 16:00-ին գործարանում կհանդիպի աշխատողներից 10-15 հոգու հետ:


Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031