Սլովակիայի Սնինա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտան Վահե Սարգսյանը` 50 կգ քաշային կարգ, Էդգար Թամազյանը` 54, Մալխաս Ամոյանը` 58, Արման Բաղդասարյանը` 63 եւ Դավիթ Հովասափյանը` 100 կգ:
Էդգար Թամազյանը, տանելով չորս անընդմեջ հաղթանակ, հասավ եզրափակիչ եւ միայն վճռորոշ գոտեմարտում պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Ֆիդախմետով Յերնուրին` նվաճելով իր տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Սփոփիչ գոտեմարտով բրոնզե մեդալի արժանացավ 63 կգ քաշային Արման Բաղդասարյանը: Մեր մյուս ըմբիշներից Մալխաս Ամոյանը գրավեց 5-րդ, Վահե Սարգսյանը` 7-րդ եւ Դավիթ Հովասափյանը` 17-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` աշխարհի առաջնության պաշտոնական կայքէջի