Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ալիեւ-Սարգսյան հանդիպումները ծանրացրել են հակաիրավական փաթեթը» (Տեսանյութ) 

Հուլիս 16,2014 12:55

Առաջիկայում, Փարիզում հնարավոր է կայանա ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Նմանատիպ հանդիպումների մասին խոսակցությունների մեկնարկից եւ հանդիպումների նախօրյակին, Ադրբեջանը սկսում է ակտիվանալ իր դիվերսիոն գործողություններում կամ սահմանային միջադեպերի հրահրմամբ: Այս հերթական իրավիճակում ի՞նչ կտա ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նկատի առնելով նախկին հանդիպումների դառը փորձը, երբ ձեռք բերված որեւէ չնչին պայմանավորվածություն, այդպես էլ իրականություն չի դառնում՝ Ադրբեջանի ջանքերով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անտարբերության պատճառով՝ Aravot.am-ի հարցին ի պատասխան «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության համակարգող Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Ալիեւ-Սարգսյան առաջիկա հանդիպումը կարող է նպաստավոր լինել այն առումով, որ ինչ-որ կոնտակտներ դեռ հնարավոր են: «Բայց, ինչ վերաբերվում է ընդհանրապես նմանօրինակ շփումներին, ես գտնում եմ, որ դրանք տարիներ շարունակ ավելի ծանրացրել են այն փաթեթը, որը իրավական չէ, հակաիրավական է եւ խոսում հօգուտ տարածաշրջանային անվտանգության»:

Մեր մյուս հարցին՝ ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես հարկ համարեց պաշտոնապես մտահոգություն հնչեցնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, այն էլ՝ այդքան հեռավորությունից՝ իր լատինամերիկյան շրջագայության ժամանակ, տիկին Ալավերդյանը պատասխանեց, որ իր գնահատմամբ, ՀՀ նախագահին ոգեւորել եւ խթանել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենայի պարզաբանումներն այն մասին, թե ինչո՞ւ իր երկիրն Ադրբեջանին զենք չի վաճառում:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031