Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը հերքում է, որ իր որդին դաժան ծեծի է ենթարկել նախկին քաղաքապետին. shamshyan.com

Հուլիս 16,2014 12:54

Այսօր հուլիսի 15-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Երեւանի բնակիչ, գործարար Մկրտիչ Մելքոնյանը հերքեց օրերս Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի արած հայտարարությունները, ըստ որի, Մելքոնյանի որդին՝ 31-ամյա Վարդանը դաժան ծեծի է ենթարկել իրեն: Մելքոնյանը հերքեց նաեւ այն տեղեկությունը, որ ծեծը տեղի է ունեցել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի դիմաց եւ այն տեւել է 10 րոպեից ավելի: Միջադեպից հետո ինքը խոսել է իր տղայի հետ, ով հայտնել է, որ թեթեւ քաշքշուկ է տեղի ունեցել իր եւ նախկին քաղաքապետի միջեւ, իսկ մինչ այդ Կ. Իսրայելյանը «Սենատոր» խաղատանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ:

Բազմաթիվ ականատեսների ներկայությամբ ամենավերջին հայհոյանքներն է տվել, հետո սկսել հարվածել որդուն՝ Վարդանին: Գործարար հայրը պնդում է, որ այդ ամենը տեսաձայնագրվել է խաղատան ներսում եւ դրսում տեղադրված տեսանկարահանող սարքերով: Մկրտիչ Մելքոնյանը վստահ է, որ եթե ոստիկանությունը ցանկություն ունենա բացահայտելու իրականությունը, ապա շուտ կառգրավի այդ ամենը եւ այն դիտելուց հետո պարզ կլինի ամեն ինչ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հայրը դատապարտում էր կատարվածը մեղադրելով որդուն, որ նա ձեռք է բարձրացրել մեծահասակ մարդու վրա, սակայն «ջահել տղա է, եթե դիմացինը ամենավերջին խոսքերն է տալիս մասսայական,ապա նա էլ կարա թասիբի ընկնի ու հակադարձի»: Քաշքշուկը, ըստ նրա, տեւել է 1-ից 2 րոպե եւ խաղատան աշխատակիցները նրանց բաժանել են, որից հետո նախկին քաղաքապետը գնացել է իր ճանապարհով, որդին`իր: Ֆոտոլրագրողի հարցին, թե, եթե տղան մեղավոր չէ, ինչու՞ է թաքնվում իրավապահներից, հայրը պատասխանեց. «Նախկին քաղաքապետը մոխրամանով խփել է տղայիս, ով վնասվածք է ստացել: Առաջիկայում տղաս փաստաբանի հետ կներկայանա իրավապահ մարմիններին»:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031