Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պատրաստվում է ողողել Վարչական դատարանը

Հուլիս 16,2014 12:38

«Մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլ»,- այսօր՝ հուլիսի 16-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին, ովքեր տուգանքի կտրոններ են ստանում, բերեն դրանք նախաձեռնության գրասենյակ, եւ իրենք կբողոքարկեն: Նրա խոսքերով վարորդները պետք է ընդունեն դա որպես պայքարի շատ կարեւոր ձեւ.
«Ընկե՛ր վարորդներ, մի՛ մուծեք այդ տուգանքները, ոչ միայն նրա համար, որ այդ հինգ հազար դրամը կարող է ձեզ պետք գալ, այլ մտածե՛ք, որ սա պայքարի ձեւ է, ինչպես ավտոերթը, ինչպես անհնազանդությունը: Մենք պայքարում ենք ողողել վարչական դատարանն՝ ակտերը բողոքարկելով»:

Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն ունի իրավաբանների խումբ, որոնց հետ համագործակցելու է: Նա համարում է, որ պարտադիր չէ, որ ամեն մի հայց դատարանը բավարարելու է եւ վարորդը ազատվելու է տուգանքի պարտավորվածությունից, եւ նույնիսկ եթե չշահեն դատը, ապա տուգանքի մուծումը կհետաձգեն մի քանի ամսով.
«Նույնիսկ բողոքարկելու ենք ակնհայտ խախտումների դեպքում: Մեր պայքարի չորս կետերն առկա են առ այսօր՝ կարմիր գծերի ամբողջական վերացում, տուգանքների հնգապատիկ իջեցում, համաներում՝ առ այսօր բոլոր տույժերի եւ տուգանքների նկատմամբ եւ ժամանակավոր դադար, մինչեւ կունենանք նոր կանոնակարգ՝ ընդունելի բոլորիս համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031