Կից ներկայացնում ենք Աշոտ Վարդանյանի կողմից արված լուսանկարը։ Այստեղ Սարյանի այգուն հարակից մայթն այլանդակվում այն աստիճան համառությամբ, որ կասկած է առաջանում քաղաքապետարանի շենքում նստածները լուրջ խնդիր ունեն հանրային տարածքը սահմանելու և ընկալելու հետ։
Այս «գավառականության» և «պայքարող տգիտության» պաշտոնյա-ներկայացուցիչները կրում են հանցագործության համար ամբողջ պատասխանատվությունը։ Վերից վար՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից, քաղաքապետ Տարոն Մարգարյանից մինչև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։
Պատասխանատվությունը հասցեական է։
Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն