ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե սխալ է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման համար հայ սահմանապահներին մեղադրելը։ Ըստ զրուցակցի՝ նման դեպքեր բոլոր երկրներում էլ լինում են։
– Պարոն Աթանեսյան, այդուամենայնիվ՝ այս, եւ նաեւ դրանից առաջ տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ ԼՂՀ պաշտպանական բանակը որեւէ կերպ չի արձագանքում դիվերսիաների մասին տեղեկություններին այն ժամանակ, երբ մարդկանց մոտ խուճապային իրավիճակ է։ Հիմնականում ՊԲ-ն արձագանքում է, երբ ամեն ինչ ավարտված է լինում։ Ինչպե՞ս եք գնահատում ՊԲ-ի նման գործելաոճը։
– Ոչ մի խուճապային իրավիճակ էլ չկա, իսկ տեղեկությունն էլ, բնական է, որ պետք է փակ լինի։ Այդ մարդիկ Հայաստանում զբաղվել են լրտեսական, հետախուզական գործունեությամբ, բացառված չէ նաեւ, որ ծրագիր են ունեցել դիվերսիա իրականացնել, ինչ եք կարծում՝ հիմա պետք է պաշտպանության բանակը հայտարարի, որ այս-այս նպատակնե՞րն էր խումբը հետապնդում։ Որեւէ երկիր, որը վնասազերծում է ահաբեկչական խումբ, ի՞նչ հաղորդագրություն է տարածում։ Ընդամենը հայտարարում են, որ վնասազերծվել է այսպիսի խումբ ու վերջ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում