Ինչպես հայտնի է, «Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին «ոչ կուսակցական» հանրահավաք է հրավիրել՝ խոսելու բնակչությանը հուզող սոցիալական հիմնախնդիրների, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, դրան հակազդելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, եւ բոլոր շահագրգիռ անձանց, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, կոչ է անում միանալ բողոքի ակցիային։ Կուսակցությունները մտադի՞ր են արձագանքել ՕԵԿ-ի հրավերին։
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՅԴ ԳՄ անդամ
-Նախ՝ ՕԵԿ-ի հանրահավաքը «ոչ կուսակցական» է։ Բացի դրանից, «Օրինաց երկրի» նախագահի ասուլիսում նշվել է, որ որեւէ կուսակցության հանրահավաքի մասնակցության հրավեր չի հղվել։ Հետեւաբար հուլիսի 18-ի միտինգին մասնակցել-չմասնակցելու հարցը ԳՄ-ում քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտություն էլ չի եղել։
Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներ ներառող հինգ գերակայություններին, որոնց մասին խոսում է ՕԵԿ-ը, դրանք նորություն չեն մեր հանրության եւ քաղաքական ուժերի համար։ Իրավիճակը ներկայացնելը դեռ բավարար չէ։ Խնդիրն այն է, թե ինչպես հաղթահարել այդ արատավոր իրականությունը, ինչպես ապահովել համապատասխան հասարակական հենարան եւ համոզիչ լինել։
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱԿ խմբակցության քարտուղար
Կարդացեք նաև
-Տեղս հարմար չէ։
-Չե՞ք կարող երկու խոսքով ասել՝ արձագանքելո՞ւ եք, թե՞ ոչ ՕԵԿ-ի հրավերին։
-Իմ արձագանքը չարձագանքն է։
-Այսինքն՝ չե՞ք մասնակցելու։
-Լա՜վ, էլի։ Լուրջ հարցեր տվե՛ք, կամ հարցերին չեմ պատասխանի։
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության խոսնակ
-Այնպես չէ, թե «Օրինաց երկիրը» պաշտոնապես դիմել է մեզ. ինչքան գիտեմ, բանավոր կոչ է հնչել, եւ չեմ բացառում, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ, օրինակ, ես, ցանկություն եւ հնարավորություն ունենա՝ այդ օրը լինելու Ազատության հրապարակում՝ ժողովրդի կողքին։
Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այն խնդիրները, որ բարձրացնում է ՕԵԿ-ը, այսինքն՝ դրանք օրակարգային են ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ոչ իշխանական քառյակի մյուս ուժերի համար։ Բնականաբար դա ենթադրում է համապատասխան վերաբերմունք. այդ հարցերը հուզում են մեր քաղաքացիներին, անկախ կուսակցական պատկանելությունից։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում