Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ կներկայացնեն իրենց խնդիրը: Հավաքվածները հայտնել են, որ իրենց համբերության բաժակը լցվել է, որովհետեւ շուրջ 7 տարի առաջ նրանց հանել են սեփական բնակարաններից՝ խոստանալով 2.5 տարում նոր բնակարաններ հատկացնել, բայց առ այսօր իրենք ապրում են վարձով, իսկ խնդրի լուծման հեռանկարն այդպես էլ չի երևում։ Կոնդից «տարհանվել է» մոտ 200 ընտանիք։
Կոնդ թաղամասի բնակիչները շուրջ մեկ ժամ սպասեցին: Սերժ Սարգսյանը, դուրս գալով նախագահական առանձնատնից, մոտեցավ ցուցարարներին: Հավաքվածները ներկայացրեցին իրենց խնդիրը, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց .«Ուրեմն զբաղվո՜ւմ ենք»: Բնակիչները հարցրեցին, թե երբ, որեւէ շինարարություն չի իրականացվում:
Փայլակ Ֆահրադյան
Նյութի մանրամասները կարդացեք galatv.am-ի կայքում
Կարդացեք նաև