Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է, որ հայկական կողմը հրաժարվի անդամակցությունից. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 16,2014 11:17

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի ստորագրման հավանական ժամկետի մասին խոսվել է դեռ նախկին կառավարության օրոք։ Սակայն պայմանագիրը ոչ ստորագրվեց ապրիլի 29-ին, ոչ մայիսի վերջին կամ հունիսին, ոչ էլ հուլիսի 15-ին։ Իշխանության ներկայացուցիչներն էլ չեն շտապում բացատրել, թե ինչու օր առաջ այդ միությանն անդամակցել փափագող Հայաստանի անդամակցությունը հապաղում է։

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վստահեցրեց, որ հապաղումներ չկան, քանի որ սա ժամանակատար գործընթաց է: Արդյոք նա տեղյա՞կ է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում հարցին արձագանքեց. «Կարծում եմ դրանք նախնական այդ գործընթացներն են, որոնք կբերեն վերջնական լուծման։ Բոլորն էլ ջանքեր են դնում, որ կարողանան հասցնել առաջիկա մոտալուտ ժամկետում լուծմանը, որովհետեւ որոշակի վիճակը բոլորին ձեռնտու է»,- եզրափակեց պատգամավորը՝ ավելացնելով, որ նման գործընթացի մեջ Հայաստանն առաջին անգամ է եւ հայտնի չէ՝ որքան կտեւեն նախապատրաստական աշխատանքները։

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ բանակցություններն այնպիսի հունով ընթանան, որ հայկական կողմը հրաժարվի անդամակցությունից՝ ասաց, թե ինչպիսին որ կլինի ՀՀ-ի որոշումը, միեւնույն է՝ բխելու է պետական շահերից։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031