«ԱրմենՏելի» նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն, ով, ըստ մամուլի հրապարակումների, դեռ այս տարվա փետրվարին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրգործով գտնվում է հետախուզման մեջ, կարծես հատուկ միջոցներ չի ձեռնարկում քննությունից թաքնվելու համար։ Նկարում հենց Կլիմկոն է՝ Երեւանի Կասկադում, հայտնի Կատվի արձանի մոտ։ Լուսանկարը վերցված է նրա ֆեյսբուքյան էջից։ Էջում իր լուսանկարը Կլիմկոն տեղադրել է ընդամենը 20 օր առաջ՝ հունիսի 27-ին։
Ակնհայտ է, որ մի քանի հարյուր միլիոն դոլար գրպանելու մեջ կասկածվող Կլիմկոն գոնե վիրտուալ տիրույթում կա եւ «գործում» է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում