Հատված Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ հարցազրույցից:
– Քանի՞ անավարտ շինություն կա այսօր Երեւանում։
– Այդ ստույգ թիվը հենց ասեմ՝ կսխալվեմ, որովհետեւ դրանք տասնյակից ավելին են, բայց կարող է եւ 20-ն են։
– Անցյալ տարի Նարեկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այդ շինությունների սեփականատերերը 2 ամսվա ընթացքում պետք է շինարարությունն ավարտին հասցնելու ծրագիր ներկայացնեն։
Կարդացեք նաև
– Ոչ թե նոր ծրագրեր, այլ նոր հաշվետվություն են ներկայացրել, թե ինչ վիճակում են իրենք գտնվում, ինչ հանգստացուցիչ խոստումներ կարող են տալ եւ ինչպես են պատկերացնում նոր ֆորմատի մեջ իրենց հեռանկարները։ Նամակներ ունենք, որ այս խնդիրները կան, խնդրում ենք մեզ հետ համագործակցել, այս հարցերը լուծենք եւ միասին գնանք առաջ։ Մենք ըմբռնումով հենց այդ ուղղությամբ ենք զարգացնում, ոչ թե կոշտ մոտեցմամբ, թե 2 ամսից դուք չանեք, կտեսնեք, թե մենք ձեգ ինչ կանենք։ Իհարկե, այդ կոչն օգտակար էր, սթափեցնող էր, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք։ Պարզապես ցանկալի տեղաշարժ չեղավ՝ հենց Երիտասարդական պալատի առումով, Կասկադի, որ տեսնում ենք, թե ինչ վիճակում է։ Քայլ է արվում, գոնե փորձեցին արդարանալ, լեթարգիական քնի մեջ էին բոլորը։ Լավագույն ճանապարհը չէ սվիններով աշխատելը, եթե կան դիվանագիտական, փոխբարյացակամ արտահայտման ձեւեր, ինչո՞ւ գնալ թնդանոթային հարվածների, ո՞ւմ դեմ։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում