Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնը հուլիսի 20-ից օգոստոսի 10-ը մարզի 10 համայնքների (Աշտարակ, Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Կոշ, Բյուրական, Ագարակ) երեխաների և երիտասարդների համար կկազմակերպի բակային ճամբարներ։
Երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնն այսպիսով փորձում է վերականգնել բարի ավանդույթները` ամառային արձակուրդներին երիտասարդների ու դպրոցահասակների օրը նպատակային ու հետաքրքիր դարձնելու համար:
Ծրագիրն իրականացնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համայնքային ղեկավարության հետ։ Բակային ճամբարների ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ սպորտլանդիաներ, մինի ֆուտբոլի, վոլեյբոլի մրցույթներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Լուսանկարը` արխիվային