Գրիբոյեդովականների վերջին հավաքը տեղի է ունեցել հուլիսի 8-ին «Պանորամա» ռեստորանում:
Կիսելյովի երեւանյան վերջին այցի թեման այդ հավաքին կրկին թեժացել է՝ Հմայակ Հովհաննիսյանն է խոսք բացել։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս Դմիտրի Կիսելյովը խորհրդարանում ԱԺ փոխխոսնակի ու մի շարք պատգամավորների մասնակցությամբ հայտարարել էր, թե Հայաստանում ռուսերենը հետընթաց է ապրում, եւ հարկավոր է վերականգնել ռուսաց լեզվի իմացությունն ու ռուսական դպրոցները՝ ակնարկելով, որ դրանից է կախված մեր անվտանգությունը տարածաշրջանում։ Այդ ելույթը բուռն քննադատությունների արժանացավ, ոմանք անգամ պահանջեցին արգելել նրա մուտքը Հայաստան։ Կիսելյովին, Անդրանիկ Նիկողոսյանից բացի, խորհրդարան էր ուղեկցել նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։ «Գրիբոյեդովցիները» եզրակացրել են, որ Կիսելյովի «գլխին սարքել են» Նիկողոսյանն ու Կովալենկոն, որոնք Կիսելյովին ԱԺ են տարել ամերիկյան «Համմերով»՝ այն դեպքում, երբ վերջինն ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում «պերսոնա նոն գրատա է ճանաչվել»։ Հմայակ Հովհաննիսյանը, օրինակ, պնդել է, որ այդ երկուսը «կանխամտածված փորձել են հրահրել, կողմնորոշել Կիսելյովին, նրան նման հայտարարությունների դրդել ու հետո վարկաբեկել»,- մեզ պատմեց հավաքի մասնակիցներից մեկը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում