Հայաստանի իշխանությունները կարծեք թե մրցության կամ բանավեճի մեջ են մտել սեփական հասարակության հետ` կապված ադրբեջանական դիվերսիոն խմբի պատմության հետ: Այսինքն` հասարակությունը կասկածներ ունի, որ իրականում դիվերսիոն խումբ է եղել, և ըստ էության ակնարկվում է, որ իշխանությունները ինչ-որ նպատակներով չափազանցնում են երեք ադրբեջանցիների, այսպես ասած, գործողությունները, իսկ իշխանությունները պնդում են, որ գործ ենք ունեցել դիվերսիոն խմբի հետ:
Ինչպես երևում է, այս բանավեճը, ըստ էության, շատ ձեռնտու է իշխանություններին, քանի որ նման բանավեճի մեջ՝ դիվերսանտ են, թե դիվերսանտ չեն, ըստ էության կորում է ամենակարևորը՝ ինչպես են այդ դիվերսանտները հատել սահմանն ու անցել հայկական տարածք այդքան խորը՝ մի քանի կիլոմետր, անգամ մի քանի տասնյակ կիլոմետր, գտնվելով հայկական տարածքում` մի քանի օր մնացել անպատիժ, աննկատ և նույնիսկ կարծեք թե սպանելով նաև Քարվաճառի բնակիչ 17-ամյա պատանուն, որի դին դաժան սպանության հետքերով գտնվել է նախօրեին:
Ոչ մի կասկած չկա, որ սպանությունն ադրբեջանական դիվերսանտների ձեռքի գործն է, և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ երեկ, ըստ էության, չի բացառել, որ միգուցե պատանու անհետացումն ու հետո հայտնաբերված դին կապ ունեն վնասազերծված խմբի գործողությունների հետ: Եվ այս իրողությունը էլ ավելի է սրում և լրջացնում հարցերը` կապված սահմանային անվտանգության, սահմանամերձ շրջանների անվտանգության հետ:
Ավելին, երբ դեռ մի քանի ամիս առաջ Տավուշի մարզի բնակիչներ Մամիկոն Խոջոյանը, իսկ ամիսներ հետո էլ նրա ազգական Արմեն Խոջոյանը մոլորվել և հայտնվել էին ադրբեջանական կողմում, հարց բարձրացվեց, թե այդ ինչպիսին է սահմանային անվտանգությունը, որ կարող են հայաստանցիները մոլորվել և հայտնվել սահմանի մյուս կողմում: Չէ՞ որ նույն կերպ էլ կարող են «մոլորվելով» սահմանը ադրբեջանցիներ անցնել՝ տարբեր նպատակներով:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում