Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելելու գայթակղությունը

Հուլիս 16,2014 10:06

Երեկ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Իրանի հեղափոխական դատարանը 8 երիտասարդի դատապարտել է 11-21 տարվա ազատազրկման՝ Facebook սոցցանցում «հակապետական բնույթ ունեցող» նյութեր տեղադրելու համար: Իրանցիները դատապարտվել են «ազգային անվտանգությանն ուղղված հակապետական քարոզչության, ինչպես նաեւ իրանցի առաջնորդներին ու կրոնական արժեքները վիրավորելու համար»: Իրանում սոցցանցերի, այդ թվում՝ Twitter-ի ու Facebook-ի, ինչպես նաեւ հակաիսլամական համարվող կայքերի զտման համակարգ է գործում (մեջբերում եմ ըստ tert.am-ի):

Թե ինչպիսին է մեր հարեւան պետության քաղաքական համակարգը, իրենց ներքին գործն է. գուցե բարեկամ երկրի ժողովրդին այդ համակարգը դուր է գալիս: Լուրը մեջբերում եմ մի նպատակով`ցույց տալու, որ կա երկու ճանապարհ` այն, որն ընտրել են Իրանը եւ բազմաթիվ այլ երկրներ, եւ այն, որով գնացել են եվրոպական երկրները: Միջին ճանապարհ 21-րդ դարում հնարավոր չէ. ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում կարելի է կա՛մ արգելել ազատ խոսքը եւ բացեիբաց հայտարարել դրա մասին, կա՛մ դրան որեւէ ձեւով չխոչընդոտել: Երկրոդ դեպքում առաջին հերթին իշխանությունը, բայց եւ ընդհանրապես` հասարակությունը պետք է «դիմանա» բոլոր բացասական հետեւանքներին:

Ինչ է պետականը եւ ինչ է հակապետականը, ինչ է նշանակում վիրավորել կրոնական արժեքները՝ ամեն մեկն իր պատասխանն ունի այդ հարցերին: Ես, օրինակ, կարծում եմ, որ իշխանություններին ամենախիստ բառերով քննադատելը, նրանցից «հեռացեք» պահանջելը հակապետական չի: Ես գտնում եմ նաեւ, որ բարձրաստիճան հոգեւորականներն իրենց լկտի, «օլիգարխիկ» պահվածքով ավելի շատ են վիրավորում կրոնական արժեքները, քան ամենավերջին տրանսվեստիտը: Բայց դա իմ սուբյեկտիվ զգացողությունն է:

«Ֆեյսբուքում», կայքերում հանդիպում են նաեւ գրառումներ, որոնք ինձ եթե ոչ՝ հակապետական, ապա պետության համար վտանգավոր են թվում: Դրանք կապված են, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան ռազմական դիմակայությանը: Վերջին երեք օրում համացանցում հայտնվեցին դիվերսիոն գործողությունների հարյուրավոր «փորձագետներ», մեկը մեկից «ընդդիմադիր»: Այդ մեկնաբանողներին թվում է՝ որքան խորը կասկածներ հայտնեն Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիների վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացրած բացատրություններին, այնքան խիզախ եւ «արդարասեր» են նրանք: Իրականում այդ «մասնագետներն» իրենց չափազանց սիրողական դատողություններով հասարակության մեջ անհարկի խուճապ են առաջացնում: Ի վերջո, զինվորական գործը քաղաքականություն չէ, որով, ինչպես հայտնի է, կարող է զբաղվել ցանկացած խոհարարուհի:

Բայց նման մեկնաբանությունները չեն կարող առիթ դառնալ որեւէ ձեւով ազատ խոսքը արգելելու կամ սահմանափակելու համար: Որովհետեւ արգելելը իշխանությունների գայթակղությունն է: Իսկ իշխանության նպատակը ցանկացած երկրում իր աթոռին մնալն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Խորը ցավ եմ ապրում, երբ համեմատում եմ այն ինչ այս օրերին կատարվում է Իսրայելում և Հայաստանում: Մի կողմից տեսնում ենք Պետություն, որը երեք հրեա երիտասարդաների սպանությանն ի պատասխան հողին է հավասարեցնում մի ամբողջ Գազա: Մյուս կողմից ունենք արնաքամ լինող ժողովուրդ, որին չեն դադարում կշտամբել ու խելք սովորեցնել «սեփական» իշխանությունն ու լրագրողները գործած ու չգործած մեղքերի համար: Իսկապես ցավալի է տեսնել այսքան շատ դանակավորներ:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Վերջին պնդման հետ համամիտ չեմ` ասում եք Որովհետեւ արգելելը իշխանությունների գայթակղությունն է: Իսկ իշխանության նպատակը ցանկացած երկրում իր աթոռին մնալն է… Այդ դեպքում կունենայինք մի 1000 հատ Հայաստան, նույնքան Ռուսաստան կամ Ղազախստան…. Բայց բարեբախտաբար` չունենք…..
    Իսկ իշխանության նպատակը ցանկացած երկրում իր աթոռին մնալը չէ օրինակ եվրոպական զարգացած երկրներում….. Մարդիկ աթոռից կառչած չեն, պաշտոնյաները գիտակցում են, որ քաղաքացու վարձու աշխատողն են….Ահա թե ինչու կա Գերմանիա եւ Հայաստան, Ֆինլանդիա եւ Հայաստան, Նորվեգիա եւ Հայաստան եւ այլն……

  3. Hakob says:

    բացարձակ սուտ է այն, որ “արևմուտքում” /ենթադրվում է ԱՄՆ ու իրա արբանյակներ/ կա ԱԶԱՏ խոսք:
    այստեղ այնպիսի ցենզուռա է, որի մասին Ֆելիքս Էտմոնտովիչը անգամ ամնեագունավոր երազում չէր տեսել:
    Հայաստանցի ժողովուրդ, “արևմուտքի”ի փողերով աշխատող ու Արտասահմանյան Ագենտ /ըստ ռուսական նոր ձևակերպմամբ/ հանդիսացող հայկական մասակայան ինֆորմացիա/պրոպագանդայի/ միջոցները ձեզ “առավորտ”-վանից մինչև իրիկուն խաբում են “արևմուտք” կոչված դիկտատուրական երկրների ներքին կյանքի մասով :
    նաև ձեզ “առավոտից” մնրև իրիկուն համոզում են, որ դուք մինիմում՝ դեբիլ եք:

    հերիք է “արևմուտքում” ժուռնալիստը մի հատ “ավելորդ”, շշուկ հանի, նա կհայտվի բորդյուրից դուրս, կորցնելով ԱՄԵՆ ԻՆՉ, ինչ որ ձեռք է բերել տարիների ընթացքում- սեփականության և դիրք: Նաև էչ չի ունենա ոչ մի հնարավորություն ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ: “Արևմուտքում” այնպիսի մի ինքնացենզուռա է գործում, որ 80-ականների անգամ ամենամռայլ ֆանտաստիկաներում անգամ հանդիպել հնարավոր չէր:

  4. Արմեն says:

    Այս ինչ եք գրում, պրն. Hakob says? Դուք այդ որ “արտասահմաններում” եք տեսել այդպիսի “ցենզուռա”? Եթե նկատի ունեք օր. Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Պարսկաստանը, Ադրբեջանը կամ նման այլ երկրներ, Ձեզ հետ համաձայն եմ: Իսկ ինչ վերաբերում է Արևմտյան Եվրոպային և, նամանավանդ, Սկանդինավիային, հավատացնում եմ, որ Դուք բացարձակ մոլորության մեջ եք:

  5. ՀԲՀԿ խոսնակ says:

    Իմ վաղեմի ընկեր Hakobը արժանի է ավելի հարգալից վերաբերմունքի: Քչերը գիտեն, որ նա որպես նշանավոր անգլո-սաքսապաթալոգ վերջերս նշանակվել է Սեվանի հույժ գաղտնի մի ձեռնարկության պաթալոգիաների բաժնի վարիչ: Նույն բաժնում են գտնվում նաև Davidը և ձեր խոնարհ ծառան: Հայրենի իշխանությունների աջակցությամբ մենք այստեղից պլանավորում ենք պաթալոգիական ակտիվ գործունեություն ծավալել հանրապետության ողջ տարածքում:

  6. Норайр says:

    Руки прочь от Акопа. Он даже имя Дзержинского писать не умеет. А про ваш Запад он все знает. Досконально. От российских телепередач. Мало? Что, обязательно ездить на Запад, смотреть собственными глазами или читать?

  7. Норайр says:

    Про Акопа писал армянский классик Сундукян. -Наш городовой, самый лучший городовой, наш царь, самый лучший царь! Зимзимовы не меняются.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031