Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչի բողոքը մերժվել է

Հուլիս 16,2014 14:05

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Մանուկյանի եւ համալսարանի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Պայմանագիրը, սակայն, դադարեցվել է, գործել այն բանից հետո, երբ ուսանողի եւ դասախոսի միջեււ վեճ է եղել: Դասախոսը դիմել է դատարան, վերականգնվել է աշխատանքում, սակայն բողոքներն այս անգամ վճռի կատարմանն են վերաբերում:
Աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Արմեն Մանուկյանը նշանակվել էր համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Ռեկտորի հրամանով կողմերի միջեւ եղած աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել էր եւ ուժի մեջ էր լինելու մինչեւ 2012 թվականի փետրվարը: Ըստ Արմեն Մանուկյանի, 2011թ. հոկտեմբերի 14-15-ին ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Հ. Բաբլոյանին ոչ հարիր պահվածք դրսեւորելու համար լսարանից դուրս էր հրավիրել: Ինչպես տեղեկացրել ենք, ուսանողը, ըստ դատարանում առկա փաստաթղթերի, փայտով մուտք էր գործել լսարան եւ դասախոսին ուսանողների ներկայությամբ «արա» ասելով՝ դուրս էր հրավիրել հաշիվներ պարզելու:

Ռեկտորն աշխատանքից ազատել էր դասախոսին, իսկ նա էլ հաղթել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հուլիսի 10-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանը՝ Ստեփան Միքայելյանի նախագահությամբ, դատավորներ Ա. Նազարյանի եւ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ, հրապարակեց կատարողական թերթիկը պարզաբանելու հարցի հետ կապված դասախոսի բերած բողոքի հիման վրա կայացված որոշումը: Դասախոսի բողոքը մերժվել էր:

Բժշկական համալսարանի ներկայացուցիչն էր Մելիք Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ նա հայտնել էր, որ մայիսի 21-ին Արմեն Մանուկյանը նշանակվել է համալսարանի հետբուհական կրթության ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, կատարվել է հաշվարկ՝ հարկադիր պարապուրդի գումարները վճարելու համար: Արմեն Մանուկյանն ազատման օրվա դրությամբ ստացել է 264. 038 դրամ աշխատավարձ, մինչդեռ, մայիսի 21-ին վերստին վերականգնվելով իր աշխատանքում, նրա համար սահմանվել է 279.200 դրամ աշխատավարձ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031