Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությունը կխանգարի կովկասյան բրենդի արտադրմանը

Հուլիս 16,2014 14:30

Մինչ կովկասյան տարբեր, այդ թվում նաեւ՝ հակամարտող երկրների` Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի գործարարները փորձում են միավորվել` ստեղծելով տարբեր բրենդներ, օրինակ` նրանք արդեն արտադրել են «Կովկասյան թեյ», «Կովկասյան մեղր», «Կովկասյան պանիր», «Կովկասյան փունջ» (գինի) եւ այլն, ՌԴ-ի կողմից Հայաստանին պարտադրվող Մաքսային միությունը խափանում է նաեւ տնտեսական այս ծրագիրը: Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, որը կովկասցի պանրագործներին, գինեգործներին, մեղվապահներին, թեյագործներին միավորողներից մեկն է, առավել քան համոզված է, որ Հայաստանի անդամակցումը ՄՄ-ին կփչացնի նաեւ 2007թ.-ից մեկնարկած «Կովկասյան բրենդ» ծրագիրը: Վերջինիս համար կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը նա այդպես էլ չի գտնում:

«Ես այդպես էլ չեմ հասկանում` ինչպե՞ս են կարգավորվելու Ղարաբաղի հարաբերությունները Մաքսային միության հետ, որտեղո՞վ է անցնելու սահմանը, ինչպե՞ս են անցնում ապրանքները, տրանզիտը ինչպե՞ս է ձեւավորվելու Վրաստանի տարածքով կամ մյուս երկրների տարածքով. հազար ու մի տեսակ իրավական հարցեր, որոնց մասնագետը ես չեմ, բայց պատկերացնում ու մտածում եմ, որ սա էսպես չի կարող լինել: Ասեմ, որ, անշուշտ, խնդիրներ կառաջանան «Կովկասյան բրենդ» ծրագրի համար: Ինչպե՞ս կարող են խնդիրներ չառաջանալ, երբ որ ես Վրաստանից բերում եմ թեյը, էստեղ խառնում ենք խոտաբույսերի հետ եւ պատրաստում ենք ֆիտոթեյ: Ինչպե՞ս կարող եմ վաղը դա Վրաստանից բերել, Վրաստանը արդեն ուրիշ երկիր է` եվրոպական ստանդարտներին համապատասխան, իսկ մերը՝ մաքսային ստանդարտներին համապատասխան, չգիտես էլ՝ տակավին կա՞ն ստանդարտներ, թե՞ ոչ, կամ ինչքանո՞վ են գործում… շատ մեծ բարդություններ կունենանք»,- նախազգուշացնում է մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին էլ, թե ստացվում է՝ լավ չե՞նք ուսումնասիրել Մաքսային միություն կոչվածը, Արտուշ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ ընդհանրապես չենք ուսումնասիրել: «Գոնե ես իմ մակարդակով չեմ հասցրել ուսումնասիրել, որովհետեւ ամեն ինչ էնքան արագ եղավ, չնայած երեւի կան փորձագետներ, որոնք այդ ամեն ինչը անում են, բայց դա արդեն ինձ համար հասանելի չէ»,- մտահոգված է Կովկասյան կենտրոնի տնօրենը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Норайр says:

    Хотите знать что творится в центральном офисе ТС? Знаю точно. С первых рук. От приятеля русского. Все отдано на откуп казахом. Они и рулят там. Иначе не согласились участвовать. Для казахов ТС, это временное явление, где они взамен “политических выгод” России, получают очень конкретную экономическую выгоду. Как и во всех сферах стран ТС, конкретно в ТС все делается через серые схемы. Так вот. Казахи имеют в деятельности ТС, особую экономическую выгоду. Даже по количеству чиновников работающих в центральном офисе ТС, казахи имеют преимущество. Нам то что светит там?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031