Ամեն մի հայ աշխարհում մեր՝ հայաստանցիներիս հարստությունն է
Երբեմն մենք` Հայաստանում ապրողներս, թեժ վեճի ենք բռնվում արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ: Նրանք ասում են՝ ձեր (մեր, այսինքն՝ ոչ թե նրանց) երկիրը երկիր չի, շուտ արեք` հետեւեք մեր օրինակին եւ փախեք այդտեղից: Կամ՝ ձեր իշխանությունն իշխանություն չի, շուտ արեք՝ հեղափոխություն արեք, լավ իշխանություն դրեք, լավ պետություն ստեղծեք, մենք էլ, կարող է պատահի, այդ դեպքում կվերադառնանք: Մենք էլ ասում ենք՝ գնացել եք, տաք անկյուն եք գտել եւ այնտեղից խորհուրդներ եք տալիս, շատ եք ուզում, եկեք՝ միասին հեղափոխություն անենք: Նրանք էլ պատասխանում են՝ դուք մեր հաշվին եք ապրում, եթե մեր տրանսֆերները չլինեն, դուք սովից կմահանաք: Անիմաստ լեզվակռիվ՝ մի խոսքով:
Ես միշտ փորձել եմ այդ վեճերից խուսափել, չնայած երբեմն ներքաշվել եմ՝ անկախ իմ կամքից: Բայց միշտ մտածել եմ, թե ինչպես կարելի է մեր այս թուլությունը ուժ սարքել: Նախ, հավանաբար, պետք է մենք՝ հայաստանցիներս, հասկանանք, որ արտերկրում ապրող ամեն մի հայ մեր հարստությունն է, ոչ թե մեր պանդուխտ ճակատագրի վերաբերյալ «ախուվախ» քաշելու պատրվակ: Եթե մարդը դժգոհություն, ցասում, ամոթ է ապրում Հայաստան պետության համար, ուրեմն նա գոնե ինչ-որ չափով շարունակում է իրեն զգալ Հայաստանի մասնիկը: Օտարի համար ամոթ չեն զգում, մարդիկ ամաչում են միայն սեփական երկրից, սեփական ազգից, ցեղից, ընտանիքի անդամից եւ այլն: Այն հայերը, ովքեր ապրում են արտասահմանում եւ հայհոյում են մեր պետությունը, անտարբեր չեն: Ինչպես հայտնի է, պետք է վախենալ անտարբերներից:
Այդ մարդկանց դժգոհությունը, զայրույթը, ցասումը էներգիայի ձեւ են, եւ այդ էներգիան պետք է օգտագործել, այսպես ասած, խաղաղ նպատակներով: Ինչպե՞ս: Դա, իհարկե, բարդ հարց է: Բայց սկզբի համար պետք է հրաժարվել դատավորի դերից՝ «քանի որ դուք այստեղից փախել եք, դուք վաբշե խոսելու տեղ չունեք»: Ունեն. ոչ միայն հայ լինելու իրավունքով, այլեւ նրանով, որ բազմաթիվ դժվարությունների, երբեմն՝ տառապանքների գնով կարողացել են ինքնահաստատվել իրենց նոր երկրներում: Ով որ չի կարողացել, սովորաբար, չի խոսում:
Կարդացեք նաև
Որպես հաջորդ քայլ պետք է հասկանալ՝ հայերից ով եւ ինչպես է կայացել, անկախ նրանից՝ Հայաստանից է գնացել, թե ոչ: Պարտադիր չէ, որ նրանք լինեն Քըրք Քըրքորյան կամ Շարլ Ազնավուր: Արտերկրում ապրում են հազարավոր հայեր՝ տնտեսագետներ եւ իրավաբաններ, ոստիկաններ եւ զինվորականներ, IT մասնագետներ եւ մունիցիպալ աշխատողներ եւ այլն, եւ այլն: Մի՞թե այդ մարդկանց փորձը այդ եւ բազմաթիվ այլ բնագավառներում մեզ պետք չի: Տարրական հարց. մենք Հայաստանում ունենք ահա այս խնդիրը, ինչպե՞ս է այն լուծվում ձեր երկրում: Հայերից շատ քչերը կմերժեն նորմալ, չվարկաբեկված հայաստանյան կառույցի հետ համագործակցությունը: Ձեւերը կարող են բազմազան լինել: Բայց մեզ համար պետք է լինի մի պայման՝ ՓՈՂ ՉՈՒԶԵԼ:
Այն, որ այդքան շատ հայ կա արտասահմանում, դա ե՛ւ լավ է, ե՛ւ վատ: Պետք է օգտագործել այդ երեւույթի դրական կողմերը: Առանց վիրավորելու եւ վիրավորվելու:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2014
Խմբագրականում…
Ւսկ ինչու չսկսենք ոչ հայերի մի քանի պարզ խորհուրդ-պատգամներից։ Այսպես կոչված «զարգացած» երկրները դրանցից են սկսել։
5.Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):
6.Մի սպանիր (Ելից. 20:13):
7.Մի շնանար (Ելից. 20:14):
8.Մի գողանար (Ելից. 20:15):
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):
Կարիք չկա լսե արտերկրում ապրող նման հիմարների,որոնք ասում են,որ երկիրը երկիր չի, շուտ արեք` հետեւեք մեր օրինակին եւ փախեք այդտեղից: Կամ՝ ձեր իշխանությունն իշխանություն չի, շուտ արեք՝ հեղափոխություն արեք:Նման բան կարող է գրել միայն թուրքը,որը իր էշ խելքով ցանկանում է խուճապ գցել,իսկ եթե կարդում են նման թուրք-ազրի ոչխարները,թող իմանան որ որտեղ ել գտնվի հայը և աստված չանի Հայաստանի վրա հարձակվեն,ողջ հայությունը ամբողջ աշխարհի կհասնի և կոքնի:
Արտերկրում ապրող հայը կարող է միայն խորհորդ տալ,որ անցումը անցեք անցումագծերո և միայն կանաչ լույսի տակով,մեկել մի նայեք թե ինչ օրինախախտում է անում մեկը և մի ասեք բա խի՞ նրան կարելի է իսկ ինձ ոչ 🙂