Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելցի ռեժիսոր. «Հայերը մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթում»

Հուլիս 15,2014 22:52

Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ  Հարություն Խաչատրյանը իսրայելցի անվանի ռեժիսոր Ամոս Գիտային Փարաջանովյան թալեր հանձնեց՝ համաշխարհաին կինոյում ունեցած ներդրումի համար: Իսրայելցի կինոռեժիսորը հուզվել էր: Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է փարաջանովյան մրցանակ ստանալը. «Փարաջանովը, ում հետ պատիվ եմ ունեցել 90-ականներին հանդիպել Ռոտերդամում, մեծագույն ռեժիսոր է: Նա ապացուցեց, որ պարտադիր չէ հետեւել գոյութուն ունեցող կաղապարներին եւ կարելի է ստեղծագործել ուղղակի հետեւելով սրտի ձայնին ու երեւակայությանը…Բրեսոնի մրցանակ ունեի, Ռուսելինիի մրցանակը՝ նույնպես, Փարաջանովինը հենց նոր ստացա…»,-նշեց իսրայելցի կինոռեժիսորը:

amos2

Հավելեց, որ մեծագույն հարգանք ունի հայ ժողովրդի հանդեպ, որը ճակատագրով ու անցյալով ընդհանրություններ ունի իր ժողովրդի հետ: «Հայկական թաղամասը Երուսաղեմի ամենագեղեցիկ հատվածներից է: Ինչ վերաբերում է հայերին ու հրեաներին, երկուսն էլ աշխարհում շատ չեն, բայց մեծ է հայերի ներդրումը համաշխարհային մշակույթում»,-հավելեց արվեստագետը:

Ամոս Գիտայը ժամանակակից իսրայելական կինոյի դեմքերից է,  «նոր ալիքի» ձեւավորողներից մեկը: Նա «Ոսկե ծիրանին» ներկայացել է չորս ֆիլմով, որից վերջինը՝ «Անա Արաբիան», 2013-ին Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Անա Արաբիա» ֆիլմով մեկնարկեց Ամոս Գիտայի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումը: Իսրայելցի ռեժիսորը չներկայացրեց ֆիլմը, ասելով, որ ֆիլմի ցուցադրությունից առաջ այդ մասին երկար խոսելը վտանգավոր է: Ընդամենը հատնեց, որ այն նկարել է Թել Ավիվի ու Ջաֆայի մեջտեղում ընկած հատվածում՝ մեկ նկարահանմամբ, առանց մոտնաժային կտրվածքների:

amos3

Իսկ ֆիլմի համառոտ սյուժեն հետեւյալն է. երիտասարդ լրագրող Յաելը հոդված է պատրաստում Օսվենցիմի նախկին գերի՝ ազգությամբ հրեա Հաննայի մասին: Վերջինս ամուսնանալով պաղեստինցու հետ իսլամ էր ընդունել: Անա Արաբիան նրա նոր անունն է, որը թարգմանաբար նշանակում է ՝ «ես արաբ եմ»: Ողջ ֆիլմը կառուցված է այդ ընտանիքի անդամների ու բարեկամների հուշերի վրա: Ֆիլմի ուղերձն այն է, որ քաղաքական կոնֆլիկտները այլ հունով են ընդանում, կյանքը եւ երջանկությունը՝ լրիվ այլ:

«Անա Արաբիա» ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը ի նշան գոհունակության ծափահարեց:

Ընդհանրապես այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող ֆիլմերն անցնում են լեցուն դահլիճներում, հանդիսատեսն իրեն դուր եկած բարձրակարգ ֆիլմերի ավարտին մշտապես ծափահարում է:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031