Ռուսթավիի քաղաքապետի նախկին թեկնածու, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան և «Ռուսթավի-2» հեռուստակայանի ղեկավար Էրոսի Կիցմարիշվիլիի դիակը հուլիսի 15-ին հայտնաբերել են իր մեքենայի մեջ, Թբիլիսիի իր տան մոտ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ը:
«Մահացածի մարմինը հայտնաբերվել է իր մեքենայի մեջ իր տան մոտակայքում: Նրա կողքը զենք էր դրված», – հայտնել են ՆԳՆ-ից:
Էրոսի Կիցմարիշվիլին Ռուսաստանում Վրաստանի դեսպանն է եղել 2008թ. փետրվարից մինչև օգոստոս: Նա «Վրացական կուսակցության» հիմնադիրներից է, որի քարտուղարն է եղել 2011-2012թթ.: 1994թ. հիմնել է «Ռութավի-2» հեռուստակայանը: Այս տարվա հունիսի 15-ին որպես թեկնածու մասնակցել է Ռուսթավիի քաղաքապետի ընտրություններին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության դրդելու» հոդվածով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ