Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ՄԻԵԴ-ում երրորդ կողմ՝ «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» գործով

Հուլիս 15,2014 18:07

«Հայաստանը մասնակցելու է որպես երրորդ կողմ»,- հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն կմասնակցի որպես երրորդ կողմ Մարու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» գործով, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, ոչ մինչև օգոստոսի 26-ը ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնելու է իր դիրքորոշումը երրորդ կողմ ներկայանալու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ թուրք ազգայնական գործիչ Փերինչեք Դողուն Շվեյցարիայում հերքել է հայոց ցեղասպանության փաստը և դատապարտվել ազատազրկման: Նա դիմել է ՄԻԵԴ, որն էլ բավարարել է Դողուի հայցը՝ գործում նշելով, հայցվորի նկատմամբ խոսքի ազատության սահմանափակում է կիրառվել: Շվեյցարիայի արդարադատության նախարարը մարտին հայտարարեց, որ Շվեյցարիան հակընդդեմ հայցով կդիմի ՄԻԵԴ՝ պաշտպանելու երկրի շահերը: Հիշեցնենք, որ Շվեյցարիան միակ պետությունն է, որտեղ ընդունված է հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձև:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031