«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը խոստովանել է, որ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մեջ ահռելի ներուժ է տեսնում, սակայն ֆուտբոլիստը գերադասել է տեղափոխվել Ռուսաստան:
«Այաքսից» հեռանալը Արասի որոշումն էր: Ես նրան ասել եմ, որ նրա մեջ ահռելի ներուժ եմ տեսնում, որ նա «Այաքսում» կարող է Արյեն Ռոբենի պես ֆուտբոլիստ դառնալ: Սակայն Արասին առաջարկ եղավ, որից հրաժարվել նա չկարողացավ: Օզբիլիսը բացառիկ ֆուտբոլիստ է, որը կարողանում է գեղեցիկ խաղալ», – մարզչի խոսքերը մեջբերել է AjaxShowTime-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` championat.com-ի