Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Զաքարյան . «Հայաստանում դեղերի մասով ստվերային պայքարն անիմաստ է» (Տեսանյութ)

Հուլիս 15,2014 16:53

Այսօր «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում տեղի ունեցավ Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի ասուլիսը: Ըստ նրա՝ Հայաստանի դեղարտադրողները պնդում են վերանայել իրենց գործունեությունը խոչընդոտող օրենքը և դիմել են ՀՀ վարչապետին: Ազգային Ժողովը հունիսի 21-ի արտահերթ նիստում ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում(9.2-րդ հոդվածում) լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ ԱՏԳԱԱ 2936; 3002 20 000; 3002 30 000; 3003; 3004 ծածկագրերին համապատասխանող արտադրանքը (վիտամին, պատվաստանյութ, դեղ) մտել են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ:

Ըստ Սամվել Զաքարյանի՝ օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ դեղագործական ոլորտի տնտեսվարողների համար կստեղծի մի շարք ռիսկեր և խոչընդոտներ, մասնավորապես.
1. Դրոշմավորման տարածքների
2. Դրոշմավորման գործընթացի կազմակերպման
3. Աշխատուժի
4. Ֆինանսների
5. Սոցիալական ոլորտներում։

Մանրամասները՝ «Նոյյան տապանի» տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031