Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ռեգի Բուշը հուլիսի 12-ին ամուսնացել է պարուհի Լիլիթ Ավագյանի հետ, հայտնում է «Ինթերնեյշընըլ Բիզնես Թայմս» պարբերականը:
Սան Դիեգոյում հարսանեկան արարողությանը ներկա է եղել նաև Քիմի խորթ եղբայրը՝ Բրոդի Ջեները:
Բուշն ու Ավագյանը հանդիպում էին մոտ երեք տարի, իսկ անցած տարի նշանվել էին: 2013թ. մայիսին ծնվել է նրանց առաջնեկը՝ Բրիսեյսը:
Ի տարբերություն Քիմի, 26-ամյա Լիլիթը վարժ խոսում է հայերեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ