Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Ադրբեջանը կշարունակի այնքան, մինչեւ մենք գնանք ավելի ուժեղ հակահարված հասցնելու գայթակղությանը»

Հուլիս 15,2014 16:32

«Այս դիվերսիան մարդկանց վախեցրեց, մարդկանց մոտ խուճապ ստեղծեց»,- այսօր` հուլիսի 15-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց գրականագետ Վարդան Դեւրիկյանը:

Նրա խոսքերով` մինչ այս թե’ Լաչինի, թե’ Քարվաճառի բնակիչներն արդեն հասցրել էին դուրս գալ խուճապից, իսկ այս դեպքերը կրկին մարդկանց հավատը սասանեցին: Գրականագետը կարծում է, որ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի նրանց հոգեբանական վստահությունը վերականգնվի: Նա համարում է, որ այս ճեղքումը Հայաստանին մի նոր մարտահրավերի առջեւ կանգնեցրեց, որ հայկական կողմը չնայի դրանց որպես առաջնային գծի ռազմական գործողություններ.
«Ադրբեջանը, փաստորեն, փորձում է տեղափոխել երկրի թիկունք եւ համապատասխան խուճապային իրավիճակներ ստեղծել»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համարում է, որ Ադրբեջանն ամեն գնով ցանկանում է Հայաստանին ներքաշել որպես ղարաբաղյան հակամարտության մասնակից, հետագայում, որպեսզի ոչ թե բախվեն Ղարաբաղն ու Ադրբեջանը, այլ Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ սոցիոլոգի կանխատեսմամբ՝ արդյունքը կլինի այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմական վիճակ կսկսվի.
«Նրանք դա կշարունակեն այնքան, մինչեւ մենք գնանք այդ ավելի ուժեղ հակահարած հասցնելու գայթակղությանը: Ինչ-որ մի ծրագիր պետք է իրականացվի, որ դա վերջական լինի, նրանք էլ չփորձեն սահմանից այս կողմ գործողություններ անել»:

Նա առաջարկեց թեժ կետերում ստեղծել չեզոք գոտիներ` Ադրբեջանի տարածքի հաշվին, 5-10 կմ խորությամբ, որոնք պետք է վերահսկվեն հայկական բանակի կողմից: Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ դրանք կոչվում են նախազգուշական միջոցներ, եւ դրա իրավունքը Հայաստանն ունի` եթե հաշվենք, թե քանի փորձ է լինում դիպուկահարների կողմից, եւ այդ փորձերի զոհերն ինչքան են.
«Չեզոք գոտի կարող է ստեղծել ոչ թե Հայաստանը, այլ Ղարաբաղը` դիտելով, որ դա կողմնակի` ոչ ուղղակի, ագրեսիա է իր նկատմամբ: Եվ դա խնդրի միակ լուծումն է, որ ես տեսնում եմ, որովհետեւ այլ կերպ նա պետք է անընդհատ մեզ փորձի դուրս բերել մեր համբերությունն այն աստիճանի, որ մենք թքած ունենանք բոլոր պայմանագրերի վրա եւ հակահարված տանք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031