Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի և Հիտլերի մտածողության մեջ ոչ մի տարբերություն չկա, Էրդողան. Hurriyet

Հուլիս 15,2014 16:16

Պաղեստինի նկատմամբ Իսրայելի մոտեցման և Հիտլերի մտածողության մեջ ոչ մի տարբերություն չկա, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իսրայելին մեղադրելով Պաղեստինի նկատմամբ 1948թ. սկսած «պարբերաբար ոճիր գործելու և պետական ահաբեկչության» մեջ, փոխանցում է «Հուրիեթ» թերթը:

«Այն, ինչ նախորդ շաբաթվանից անում է Իսրայելը Ղազայում, բացատրություն չունի: Իսրայելը շարունակում է ահաբեկչությունը: Անհատների ահաբեկչությունից նա արդեն անցել է պետական մակարդակով ահաբեկչությանը», – ասել է նա՝ հուլիսի 15-ին խոսելով իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:

Էրդողանը նաև դատապարտել է միջազգային հանրությանը «անտարբերության» համար՝ ասելով, որ Արևմուտքը և միջազգային հանրությունը «անտեսում են պաղեստինցիների 1948թ. շարունակվող ողբերգությունը» և քննադատել է ԱՄՆ-ին, որ հակամարտությունը կարգավորելու համար մեծ ջանքեր չի գործադրում:

Հիշեցնելով Կնեսետի կին պատգամավոր Այալեթ Շեյքդի խոսքերը, որն ասել էր՝ «բոլոր պաղեստինցիները մեր թշնամիներն են», Թուրքիայի նախագահի թեկնածու Էրդողանն ասել է, որ այդ խոսքերի և Հիտլերի մտածողության մեջ ոչ մի տարբերություն չկա. «Եթե այս խոսքերը պաղեստինցի ասեր, ամբողջ աշխարհը կդատապարտեր այն», – ասել է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031