Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարին ներկայացրել է ձկնաբույծների մտահոգությունը՝ Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի մակարդակի իջեցման վերաբերյալ

Հուլիս 15,2014 15:23

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի վարչության անդամներին՝ կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի գլխավորությամբ: 60 ձկնաբուծական տնտեսություն միավորող հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին՝ հանդիպում կազմակերպելու և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հուզող հարցերը քննարկելու խնդրանքով:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, արձանագրելով Արարատյան հարթավայրում առկա խորքային ջրերի մակարդակի իջեցման հիմնախնդիրը, տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այն լուծելու ուղղությամբ ծրագրային քայլեր է կատարում, սակայն կցանկանար լսել նաև ձկնաբույծների մոտեցումները խնդրի լուծման ուղիների վերաբերյալ և ստանալ նրանց աջակցությունը, քանի որ կառավարությունը չի կարող միայնակ լուծել կուտակված խնդիրները: «Այս հանդիպումը կարևոր է բոլորիս համար, քանի որ մենք այսօր տարածաշրջանում ունենք ջրային պաշարների խնայողության հրատապ անհրաժեշտություն: Հարցն այնքան օրախնդիր է, որ կառավարությունը որոշում է կայացրել վճռական քայլերի գնալու: Այս քայլերին գնալիս մենք մեր առջև խնդիր ենք դրել հաշվի առնել նաև ձկնաբույծների շահերը: Մենք պետք է կարողանանք նվազեցնել օգտագործվող ջրի քանակը, հետագայում անդառնալի կորուստներից խուսափելու համար››,-շեշտել է նախարարը:

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ներկայացրել է ձկնաբույծների մտահոգությունը՝ կապված Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի մակարդակի իջեցման վերաբերյալ, ինչը վտանգում է երկար ժամանակով ձկնաբուծությամբ զբաղվելու հեռանկարները: Վերջինս մտահոգիչ է համարել այն իրողությունը, երբ որոշ ձկնաբուծական տնտեսություններ ընդերքից վերցնում են անհամեմատ ավելի շատ ջուր, քան իրենց անհրաժեշտ է տվյալ քանակի ձուկ արտադրելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031