Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Բրազիլիայի հավաքականի պարտության համար գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիին չի մեղադրում: «Կարելի է մեդադրել մարզչին: Բայց եկեք հեշտ ճանապարհով չգնանք: Սկոլարին այն մարզիչն է, որը Բրազիլիայի հավաքականին հաղթանակի հասցրեց Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում: Իհարկե, Նեյմարի եւ Տիագու Սիլվայի բացակայությունը շատ մեծ ազդեցություն ունեցավ: Նրանց փոխարեն հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ, որ կարող էին շատ ավելի լավ հանդես գալ, չկարողացան եւ թիմը վատ խաղ ցուցադրեց: Բայց եկեք, այդուհանդերձ, չմոռանանք, որ մեր հավաքականը աշխարհի հնգակի չեմպիոն է ու առաջիններից մեկն աշխարհում: Իսկ հավաքականի 19 ֆուտբոլիստներ այսօրվա դրությամբ խաղում են Եվրոպայի լավագույն ակումբներում: Մենք շարունակում ենք հպարտանալ մեր ֆուտբոլիստներով», – ասաց դեսպան Մոնտեյրոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ