Լրահոս
Օրվա լրահոսը

Կիվիրյանից տուժած ոստիկանն այստեղ , այնտեղ եւ ամենուր է եղել (Տեսանյութ)

Հուլիս 15,2014 14:31

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են ակտիվիստ, իրավաբան, խմբագիր Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստերը:

Նա մեղադրվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկան Վահան Վրթանեսյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Տուժող ոստիկանն, ըստ այսօր դատարանում հետազոտված դատաբժշկական փորձաքննության եզրակացության, ստացել էր աջ դաստակի շրջանում վնասվածքներ, սալջարդ, որոնք թեթեւ մարմնական վնասվածքների խմբին չեն պատկանում:
Մինչդեռ, պաշտպանական կողմը՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը վիճարկում էին դրա արժանահավատության հարցը, վնասվածքների ստացման մասին հարցեր տալիս մեղադրողին:

Ըստ նրանց էլ, փորձագետին տրված քննիչի հարցերը եղել են մեղադրական թեքումի, չի եղել հարց, թե կարո՞ղ էր ստանալ ոստիկանը նման վնասվածք նման պայմաններում, նշված ժամանակահատվածում:

Պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ այս տուժողը եղել է գրեթե ամենուր. թե մեքենայի զննությանը, թե Հատուկ քննչական ծառայությունում՝ քննիչի մոտ, երբ վերջինը հարցաքննել է փորձագետին, մասնակցել է քննչական փորձարարությանը: Ի դեպ, պաշտպանի տեղեկացմամբ, կար վկայություն, թե նա գտնվել է նաեւ աշխատանքի վայրում:

Ինչ վերաբերում էր Արգիշտի Կիվիրյանի վնասվածքներին ու հրապարակված փորձագիտական եզրակացությանը, դատարանում հրապարակվածի համաձայն, նա գլխի, ճակատի շրջանում սպիները կարող էր ստանալ «համահարվածելու հետեւանքով», «ձախ արմունկով ոստիկանների՝ նրան պահելու, սեղմելու, ուժ գործադրելու հետեւանքով»:
Պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարան են հրավիրելու փորձագետների, որոնք չտեսնելով անձին, նրա վնասվածքները, տվել են նման եզրակացություն. «Քննիչը փորձագետին հարց չի տվել, թե Կիվիրյանը կարո՞ղ էր ստանալ նման վնասվածքներ, ինչի մասին հայտնում է»:

Պաշտպանական կողմը հայտնեց, որ իրենց պահանջով նշանակվել է նոր փորձաքննություն, սակայն այն ժամանակ, երբ իրենց պաշտպանյալի վնասվածքներն արդեն հնարավոր չի եղել նկատել, չեն եղել: Մասնավորապես, ականջի խեցու վնասվածքը չկար: Ըստ հարցերից մեկի, Ա.Կիվիրյանը դեմքով, քթով է կպել իրեն տեղափոխող ոստիկանների մեքենայի դռան բռնակին, ինքնավնասվել, այդ դեպքում ինչպես ականջի խեցին վնասվեց:

Մեղադրող Ա.Երիցյանը ցանկանում էր հրապարակել փորձագետի բացատրությունը, ինչի դեմ առարկեց պաշտպանական կողմը, իսկ դատավորն էլ թույլ չտվեց հրապարակել այն:
Դատարանը նկատեց, որ եթե դա ապացույց է, ապա դատախազը պարտավոր է միջնորդել, որ այն ճանաչվի ապացույց, որից հետո նոր հետազոտվի:
Ապացույցների մեջ դրվել էր նաեւ «Սիվիլնեթի» մի տեսանյութը, համացանցով տարածված, որը, ըստ պաշտպանական կողմի, ցույց է տալիս, թե ինչպես են ոստիկանները «ձեռք գցում», «հայհոյում», «լպստում», «իրենց գիրկը նստեցնում» քաղաքացիներին:
Ու փոխարենը քննիչը սրանց ուշադրություն դարձնի, չի տեսնում. «Ինչպես կարելի է օրինաչափությունից խոսել, թե ինչ է կատարվել ոստիկանների կողմից կանանց նկատմամբ»,-հարցրեց Լ.Սահակյանը:

«Քննիչը ինչ տեսավ՝ հարվածեցին, թե ոչ: Էս ինչ աչքակապությամբ է զբաղվում քննիչը»,-հավելեց Երվանդ Վարոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 


Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031