«Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ` աշխատանքից ազատվել է Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանը: Պարոն Ահարոնյանը մեր հարցից անակնկալի չեկավ ու ասաց, որ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ գրավոր դիմում է գրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ Միքայել Ահարոնյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտոնավարեց մեկ տարուց ավելի:
Ըստ մեր տեղեկությունների՝ Միքայել Ահարոնյանին նույն պաշտոնում փոխարինելու է նախկին առավոտցի Լուսինե Մարգարյանը, որը բոլորովին վերջերս էր նշանակվել Սփյուռքի նախարարի մամլո խոսնակ:
Ռ. Մ.