Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցությունը չպետք է խոչընդոտի տնտեսվարող սուբյեկտների սահմանի հատմանը». Գ. Մալինցյան

Հուլիս 15,2014 13:28

«Մեկ պատուհան» համակարգը կնպաստի, որպեսզի տեղեկատվական միասնական համակարգ լինի եւ տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան մեկ անգամ դիմելուց հետո ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները

«Սարքավորումների տրամադրում ՀՀ եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցման կետերին եւ դրանց կարողությունների գրանցում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ «մեկ պատուհան» համակարգի դերը էլեկտրոնային կառավարման հայեցակարգի իրականացման գործում» թեմայով այսօր Երեւանում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում սահմանի կառավարման ոլորտի գերատեսչությունների ներկայացուցիչները ծանոթացան նոր էլեկտրոնային համակարգերի ներդրմանը եւ «մեկ պատուհան» համակարգի կիրառմանը։

IMG_20140715_111450

Aravot.am-ը ՍՀԿ ծրագրերի պատասխանատու Գրիգորի Մալինցյանից հետաքրքրվեց՝ «մեկ պատուհան» համակարգն ի՞նչ առավելություններ կտա տնտեսվարող սուբյեկտներին։ Պրն Մալիցյանի խոսքով՝ համակարգը առեւտրական բեռնափոխադրումների խթանման գործիք է հանդիսանում. «Ի վերջո «մեկ պատուհան» համակարգը պետք է նպաստի, որպեսզի տեղեկատվական միասնական համակարգ լինի եւ որպեսզի տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունենան մեկ անգամ դիմելուց հետո ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները մեկ տեղից։ Այսինքն՝ հնարավոր է, որ ռիսկերի կառավարման տարբեր մեխանիզմների աշխատելու պարագայում տնտեսվարող սուբյեկտին ստիպեն անցնել մանրակրկիտ եւ խորազնին ուսումնասիրությունների»։

Պրն Մալինցյանը վստահ է, որ մաքսային սահմանն անցնելու ընթացակարգերը պետք է այնպես կարգավորված լինեն, որ տնտեսվարողը ոչ մի խոչընդոտների առջեւ չկանգնի։

Մեր այն հարցին, թե Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցությունը ի՞նչ կերպ կանդրադառնա այս գործընթացի վրա, պրն Մալինցյանն ասաց, որ ենթադրաբար անդամակցության գործընթացը պետք է դառնա ինտեգրված տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համակարգի մի մասը. «Անդամակցության գործընթացը ոչ մի կերպ չպետք է անդրադառնա եւ խոչընդոտի տնտեսվարող սուբյեկտի սահմանի հատմանը։ Պատկերացրեք , եթե այսօր նույն բանի առջեւ կանգնեին Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելառուսը, ապա նրանց տնտեսությունը պետք է անկում ապրեր։ Հետեւաբար, այնտեղ կիրառվող ընթացակարգերը մեծամասնությամբ պետք է կիրառվեն նաեւ այստեղ»։

Պրն Մալինցյանի խոսքով՝ պետք է անել այնպես, որ այդ ընթացակարգերը հնարավոր չափով համահունչ լինեն եվրոպական չափանիշներին։

Քննարկմանը ներկա Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեայի համոզմամբ էլ՝ համակարգի ներդրումը էապես կնպաստի, որպեսզի էլեկտրոնային կառավարման ազգային համակարգի ձեւավորմանը եւ սահմանի կառավարման ոլորտում ընթացող բարեփոխումների գործընթացին նոր ընթացք հաղորդի։ Տրայան Հրիսթեայի խոսքով՝ «մեկ պատուհան» համակարգի ներդրումը կնպաստի, որպեսզի սահմանային գործընթացները լինեն ավելի անվտանգ եւ թափանցիկ։

«Սարքավորումների տրամադրում ՀՀ եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցման կետերին եւ դրանց կարողությունների գրանցում» ծրագիրը իրականացվում է 2013 թվականի դեկտեմբեր ամսից՝ Եվրամիության, Հայաստանի եւ Վրաստանի հանրապետությունների կառավարությունների ֆինանսական աջակցությամբ։ Եվրամիությունը ծրագրի ֆինանսավորման համար տրամադրել է 3 մլն 582 հազար եվրո։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031